երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու կադրերը մոտ 2 տարվա վաղեմության են․ պարզաբանում

Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու կադրերը մոտ 2 տարվա վաղեմության են․ պարզաբանում

Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու կադրերը մոտ 2 տարվա վաղեմության են:

«Տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված: Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,-լրատվամիջոցներին հայտնեցին ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում Նարեկ Նալբանդյանին:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։
 
Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս փետրվարի 26-ին։ Դատախազությունից, սակայն, չեն մանրամասնել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել վարույթը և որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։
 

 

  • Կիսվել: