Քաղաքացիական դատարաններում գործերի ծանրաբեռնվածությունը նվազել է 80 տոկոսով
Քաղաքացիական դատարաններում գործերի քննության տեմպերն էականորեն բարելավվել են՝ շնորհիվ այն կարգավորման, որով մինչև 200 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջները հանձնարարվում են նոտարներին։
Կառավարության նիստում այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ընդգծելով, որ այս քայլը հնարավորություն է տվել զգալիորեն բեռնաթափել դատարանները։
«Նախորդ տարվա ընթացքում դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցվել է 80 տոկոսով՝ այս կարգավորման շնորհիվ։ Այդ դեպքերում հայցերը դատարան չեն ներկայացվել, ինչը թույլ է տվել դատավորներին կենտրոնանալ ավելի բարդ գործերի վրա»,-ասաց նա։
Գալյանը հավելեց, որ նման արդյունավետ լուծումները կփորձեն ներդնել նաև դատավարության այլ ոլորտներում՝ քրեական և վարչական գործերով ընթացակարգերում, ինչը կբերի ամբողջ դատական համակարգի արդյունավետության բարձրացման։