Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած «BYD»-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ (տեսանյութ)
Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած «BYD»-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Օրերս լրատվական կայքերից մեկում տարածվել էր տեսանյութ, որում «BYD»-ի վարորդը՝ կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում էր հանդիպակաց գոտով, իրական վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։
Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հունիսի 24-ին հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Մի տեսանյութ էլ տարածվել էր սոցցանցերում․ «Նիվայի» վարորդը մեքենան վարում էր անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարած։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։



