ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Ոչ սթափ 33-ամյա վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել է

Ոչ սթափ 33-ամյա վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել է

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արտաշատի խճուղում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սիլվա Կ․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և հայտնվել դրա վրա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավոր ուղևորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ բախման հետևանքով ավտոմեքենայի դիմացի աջ անվահեծանը պոկվել ու շպրտվել է։

  • Կիսվել: