չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Նշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը

Նշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: