Նախկին դատախազը ՀՀ գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության նախկին դատախազ Ավետիս Ափիյանը ՀՀ գլխավոր դատախազի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառը գլխավոր դատախազի՝ Ափինյանին աշխատանքից ազատ արձակելու մասին որոշումն էր:
Ափինյանը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են կեղծ տվյալների հիման վրա։ Ըստ նրա՝ ՀՀ գլխավոր դատախազը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին:
Հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի 22–ին Ափինյանը ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Այնուհետև նա դիմել էր վարչական դատարան՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանն անվավեր ճանաչելու և իրեն նախկին աշխատանքում վերականգնելու համար։
2019 թ. մարտի 13-ին Վարչական դատարանըբավարարել էր Ափինյանի հայցը և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Ավետիս Ափիյանին վերականգնել իր նախկին պաշտոնին։ Դատարանի վճիռը դատախազությունը բողոքարկել էր Վարչական վերաքննիչ դատարանում, որն էլ 2019թ. հուլիսի 12–ին որոշում էր կայացրել բեկանել Վարչական դատարանի վճիռը և այն փոփոխել։
Վերաքննիչի որոշմամբ՝ գլխավոր դատախազության բողոքը բավարարվել էր։ 2019 թ. օգոստոսի 5–ին նախկին պաշտոնյան Վերաքննիչ ատյանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկության կարգով։