Մանրամասներ են հայտնի դարձել Ուկրաինայի գլխավոր դատախազի փախուստից
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն լքել է երկիրը Լեհաստանի հետ սահմանային անցակետով, տեղեկացնում է РБК-Украина-ն՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Հիշեցնենք, որ երեկ Կրավչենկոն հայտարարել է, որ գտնվում է երկրից դուրս։ Դրանից առաջ նա ուղերձ է հղել, որով կասկած է հայտնել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի վերաբերյալ։
Նա հրապարակավ մեղադրել է բյուրոյի ղեկավարին անձնական շահի համար փաստաթղթեր կեղծելու մեջ։
«Կրավչենկոն լքել է երկիրը Լեհաստանի հետ սահմանային անցակետերից մեկով այսօր գիշեր՝ ժամը 2:30-ին»,-ասել է աղբյուրներից մեկը։
Իր հերթին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն Կրավչենկոյի հայտարարությունն անվանել է երկրի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների վրա համակարգային հարձակման շարունակություն։



