ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Մանրամասներ՝ Շենգավիթի դատարանում 8 ամսական երեխայի մոր կալանավորումից․ օգնության կանչեր, լացուկոծ

Մանրամասներ՝ Շենգավիթի դատարանում 8 ամսական երեխայի մոր կալանավորումից․ օգնության կանչեր, լացուկոծ

Մանրամասներ Շենգավիթի դատարանում 8 ամսական երեխայի մոր կալանքից:  ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կնոջը կալանավորել են ներքոնշյալ քրեկանգործով: Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի, Լիանա Ժուլիվերի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցագործությանը նպաստելով տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով, օժանդակել է ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված ոմն «Ջոն»-ի և «Աշոք»- ի հետ շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։

 

Մինչ կալանքը, նրա նկատմամբ խափանման միջոց է եղել բացակայելու արգելքը, սակայն դատական նիստերից մեկին մեղադրյալ Լիանա Հարությունյանը չի ներկայացել ու դատարանը որոշել է նախագահող դատավոր Արշակ Մաթեևոսյանի որոշմամբ նրան 3 ամսով կալանավորել: Երիտասարդ կինը դատարանում լացում է՝ խնդրելով խնայել իրեն ու երեխային:

  • Կիսվել: