ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանի գործով որոշումը կհրապարակվի այսօր

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանի գործով որոշումը կհրապարակվի այսօր

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանի գործով որոշումը դատարանը կհրապարակի  ժամը 11:30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ես դատավորին խնդրեցի Անդրանիկի հարցաքննության տեսագրությունը դիտել, ինչը ներքին համոզմունք ձևավորելու համար շատ կարևոր է։ Թեև չգիտեմ՝ ներքին համոզմունք ձևավորելն այստեղ ամենաէակա՞ն հանգամանքն է, թե ոչ։ Բոլորդ էլ հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ։ Մենք ունենք հստակ վարկած, որ Անդրանիկի մոտ հայտանբերված իրերը Strikeball խաղի ատրիբուտներ են։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ իմ պաշտպանյալի մոտ հայտնաբերված որևէ իր ինքնին արգելված չէ։ Քննիչն էլ է հստակ դա ասում, բայց ասում է՝ բոլորն իրար հետ համակցության մեջ վկայում են ինչ–որ բանի մասին։ Քննիչին հարցնում եմ՝ ի՞նչ ահաբեկչություն էր նախապատրաստվում, պատասխան չեմ ստանում»,–ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

  • Կիսվել: