Համշանդամության կարգ ունի, խնամք է պետք. փաստաբանը՝ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
«Միջնորդել ենք նրան բուժհաստատություն տեղափոխելու համար ու նիստերն անցկացնել առանց իր ներկայության։ Առավոտյան ժամը 7։30-ից հնարավորություն չուներ ոչ սնվելու, ոչ էլ բնական կարիքները հոգալու։ Հաշմանդամության կարգ ունի Գագիկ Խաչատրյանը` հենաշարժողական համակարգի խնդիրներով պայմանավորված։ Նման խնդիրներ ունեցողները պարտադիր պետք է հատուկ սահմանված հարմարություններից օգտվեն։ Նա մշտական խնամքի կարիք ունի, այդ խնամքից նա երեկ վաղ առավոտից զրկված է»,– ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ սա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է` մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով։
Սարգսյանի պնդմամբ` Գագիկ Խաչատրյանին տնից ՔԿ տեղափոխումը տեղի է ունեցել բժշկական մի շարք խախտումներով։



