Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 6 անշարժ գույք.
- 2 շարժական գույք.
- 6 իրավաբանական անձում մասնակցություն.
- շուրջ 2 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ:
Դատարանի կողմից կիրառվել են նաև հայցի ապահովման միջոցներ: