«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին՝ հակահայկական հրապարակումների համար
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը պաշտոնական դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին և ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական հրապարակումների համար։
Հիմնադրամը փաստագրել է, որ ՏՊՀ-ի գիտական պարբերականներում վերջին տարիներին հրապարակվել են ադրբեջանցի հեղինակների նյութեր, որոնք պարունակում են ակնհայտ փաստական խեղաթյուրումներ և կողմնակալ մեկնաբանություններ։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի անվան դիտավորյալ աղավաղմանը՝ որպես «Իրևան», ինչպես նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ լավաշի, քոչարի պարերի և այլ տարրերի՝ ադրբեջանական ներկայացման փորձերին։
«Նման հրապարակումները հակասում են գիտական օբյեկտիվության և ակադեմիական էթիկայի սկզբունքներին՝ խաթարելով ակադեմիական չափանիշների նկատմամբ վստահությունը և նպաստելով քաղաքականացված մեկնաբանությունների տարածմանը», — նշվում է դիմում-բողոքի տեքստում։
Ամբողջական դիմում-բողոքը հասանելի է հիմնադրամի կայքում: