Եթե մահապատիժ էլ սահմանեք երթեւեկության կանոնների խախտման համար, բան չի փոխվելու. Պետք է մանկապարտեզից կրթել. Խաչատրյան
Միայն վարչական ներգործության միջոցներ խստացնելու, մենք որևէ արդյունքի չենք հասնելու. երբ մենք ասում ենք՝ երթևեկության անվտանգություն, ո՞վ է մեղավոր, բոլորս պատկերացնում ենք մի հոգու՝ վարորդին, վարորդն է մեղավոր, երկրորդը ո՞վ է մեղավոր պարեկն է մեղավոր. իրականում ճանապարհային երթևեկության անվտանգությունը վարորդի դերակատարությունը մեծ է, բայց վարորդով չի պայմանավորված ամբողջը, ոչ էլ պարեկով: Այս մասին այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց ՔՊ խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը:
«Երթևեկության մասնակիցներն ովքե՞ր են՝ վարորդ, ուղևոր, հետիոտն։ Մենք վարորդ դառնալու համար պահանջում ենք գիտելիք, քննություններ, տեսական, գործնական, իսկ ուղևորից ի՞նչ ենք պահանջում, ոչ մի բան։ Հետիոտնը, ուղևորը նույն ձև պարտականություններ ունի օրենքով ամրագրած, ինքը ոնց պիտի երթևեկության մեջ մասնակցի, ինչ պետք է անի, ինչը չի կարելի անի:
Արդեն տասնյակ տարիներ է՝ ասում ենք, որ երթևեկության կանոնները պետք է լինեն պարտադիր առարկա դպրոցներում, այդ առարկայի իմացությունը ուղղակի ազդեցություն է ունենում մարդու կյանքի ու անվտանգության վրա:
Ճանապարհային երթևեկության կանոնները դպրոցից, մանկապարտեզից սովորեցնելը, այդ մարդկանց անվտանգության մակարդակը բարձրացնում է անգամներով։ Վաղը այդ մարդը դառնում է ուղևոր, դառնում է վարորդ, հետիոտն և դա արդեն մշակույթ է փոխվում ամբողջ երկրում։ Հիմա եթե բռնենք, հեռախոսով խոսելու տուգանքը սարքենք 500,000, բան չի փոխվելու։ Մեր վիճակագրության վրա զոհերի, բան չի փոխվելու: Հիմա եթե մենք ամեն ինչի համար մահապատիժ էլ սահմանենք, շատ քիչ բանով է ազդելու: Համակարգային փոփոխություններ պիտի արվի մենակ վարչական ներգործության միջոցներով չի»,- հայտարարեց Խաչատրյանը: