երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վրաստանը շահագրգռված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Գիա Վոլսկի

Վրաստանը շահագրգռված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Գիա Վոլսկի

Վրաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման ներուժ ունի։ Որպես չեզոք երկիր՝ շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ: Այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի այցը Հայաստան՝ Ադրբեջան այցելելուց մի քանի օր անց:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք են արտահայտում։ Նույն վերաբերմունքն են արտահայտել նաև նրանց արտգործնախարարները վերջերս Թբիլիսի կատարած այցի ժամանակ։ Վրաստանի նախագահի այցը մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշ է։ Հարևանների, հատկապես ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրության ոլորտ է՛՛:

 

  • Կիսվել: