Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր՝ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք արդի աշխարհում խորհրդարանների առջև ծառացած մարահրավերների և դրանց լուծման հիմնական ուղիների հետ կապված հարցերը։ Շվեդական կողմի հետ հանդիպումները կշարունակվեն նաև վաղը՝ ապրիլի 29-ին»,- գրել է նա։