Երևանում ուկրաինացի երեխայի՝ գետն ընկնելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածի հատկանիշներով
Ապրիլի 27-ին Հրազդանի կիրճում, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջկա Հրազդան գետն ընկնելու դեպքի աթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։
Երեխան, որ ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։