Արաբկիրի համայնքային ոստիկանները ապօրինի զենք կրելու և թմրամիջոց պահելու կասկածանքով 26-ամյա երիտասարդի են ձերբակալել
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 14-ին՝ առավոտյան ժամը 6-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու և թմրանյութ օգտագործելու կասկածանքով Արմավիր քաղաքի Վահրամ Փափազյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով, մոխրացած հետքերով կաթուցիչ և գաղտնի փականով դանակ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: