ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
86 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

86 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը: 

Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն:

  • Կիսվել: