հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ

6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք:

Վերջիններս մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու համար։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Կիսվել: