3,5 մլրդ դրամի վերաբաշխում ԱՆ բյուջեում՝ ապահովագրավճարներիի սուբսիդավորման համար
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստոում որոշում է ընդունել կատարել մոտ 3,5 միլիարդ դրամի վերաբաշխում ՀՀ առողջապահության նախարարության 2026 թվականի պետական բյուջեում։
Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, այս փոփոխությունը պայմանավորված է պետության կողմից Առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճար չվճարող, կամ մասնակի վճարող առանձին շահառուների համար ապահովագրավճարի սուբսիդավորման բնականոն գործընթացն ապահովելու համար:
«Առկա իրավիճակը պահանջում է մի շարք միջոցառումների իրականացում, ինչը հնարավորություն կտա ապահովել ապահովագրավճարների սուբսիդավորման գործընթացը՝ բժշկական կազմակերպություններին առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց հատուցումների իրականացման համար։
ՀՀ առողջապահության նախարարության 2026 թվականի պետական բյուջեի 1202․ «Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում» ծրագրի 12001․ «Առողջության համընդհանուր ապահովագրության վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորում» միջոցառման համար հատկացվել էր 1,000.0 մլն դրամ, որն ուղղվել է 166,667 վարձու աշխատողների մեկ ամսվա ապահովագրավճարիների 6000 դրամների սուբսիդավորմանը։ ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի թիվ 872-Ն որոշմամբ իրականացված վերաբաշխման արդյունքում նշված գումարը ավելացել է 5,548.8 մլն դրամով՝ ապահովելով առաջին կիսամյակի համար վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման ենթակա գումարի 93 %-ը։
2026թ․ հունվար-հուլիս ժամանակահատվածում վարձու աշխատողների ապահովագրավճարների պետության սուբսիդավորման ենթակա մասը կազմել է 8,516.7 մլն դրամ։ Ներկայումս պարտքը կազմում է 3,549․2 մլն դրամ` 9 ամսվա համամասնության շրջանակներում։
ՀՀ առողջապահության նախարարության 2026 թվականի պետական բյուջեի 1202․«Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում» ծրագրի 11006․ «Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ» միջոցառման համար հատկացված և վերաբաշխման արդյունքում (ՀՀ կառավարության 2026թ․ հունիսի 25-ի թիվ 928-Ն որոշում) ավելացված 7,145.3 մլն դրամ գումարը հնարավորություն կտա ապահովել սեպտեմբեր ամսին տրամադրվող հունվար-օգոստոս փաստացի ապահովագրավճարի սուբսիդավորման ենթակա գումարի 91%-ը՝ 9 ամսվա համամասնության շրջանակներում օգոստոս ամսվա համար պարտքը կազմում է 4,808.2 մլն դրամ։



