շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը կձերբակալվի, տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի. Վահագն Ալեքսանյան

Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը կձերբակալվի, տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի. Վահագն Ալեքսանյան

Ողջունելի են սառնասրտությունն ու խոհեմությունը, որ դրսևորեցին իրավապահները՝ թույլ չտալով տեռորիստների աջակիցներին իրականացնել Մայր Աթոռում բախում հրահրելու իրենց փափագը։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
 
«Զինված հեղաշրջման կոչ արած Աջապահյանը, իհարկե, կձերբակալվի, բայց բախում ու տեռոր փափագող սրիկաները իրենց ուզածին չեն հասնի»,- նշել է նա։
 
Նշենք, որ այս պահին Միքայել Սրբազանը Քննչական կոմիտեում է, որի բակում բազմաթիվ ոստիկաններ կան, նրանք բերման են ենթարկում այդտեղ հավաքված քաղաքացիներին:
ՆԳՆ-ից հայտնում են, որ մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանություն:

  • Կիսվել: