չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ժողովուրդը չի դիմում ընդդիմության մեթոդներին, որովհետև գիտի, որ երբ ուզի, իր քվեով կհեռացնի իշխանությանը. Գաբրիելյան

Ժողովուրդը չի դիմում ընդդիմության մեթոդներին, որովհետև գիտի, որ երբ ուզի, իր քվեով կհեռացնի իշխանությանը. Գաբրիելյան

Իշխանությունը պատկանում է ժողովրդին,  մնաց մեկ տարի, մեկ տարի հետո նախընտրական շրջան է սկսվելու եւ ձեր կողմից բարձրացրած թեզերը մեր ընդդիմադիր գործընկերներն առաջ կտանեն: Կլինեն նաեւ այլ ուժեր, որոնք այլ գաղափարներ առաջ կտանեն: Կլինի ընտրություն եւ մենք կտեսնենք արդյունքները: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չպե՞տք է իշխանությունը հրաժարական տա, քանի որ չի կարողացել իր խոստումները կատարել:

«Ես կարծում եմ, որ այսօր ժողովուրդը չի դիմում ընդդիմության ցանկալի պայքարի մեթոդներին, որովհետև շատ լավ գիտակցում է, որ ինքը գնում է ընտրատեղամաս, և իր քվեն չի կեղծվում: Ժողովուրդն ունի հնարավորություն ինձ՝ որպես կառավարող ուժի, հեռացնելու, այսինքն՝ եթե այդ գործիքակազմը կա, ինքը կկիրառի: 2026 թվականին ընտրություններ են, ես այս հարցում կասկած չունեմ, որ տեղի են ունենալու ժողովրդավար, ազատ և թափանցիկ ընտրություններ»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: