հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Ժողովրդավարական պետությունում, առանց ժողովրդի մասնակցության որևէ քաղաքական գործընթաց, այդ թվում իշխանափոխություն՝ անհնար է․ ՊՎԾ պետ

Ժողովրդավարական պետությունում, առանց ժողովրդի մասնակցության որևէ քաղաքական գործընթաց, այդ թվում իշխանափոխություն՝ անհնար է․ ՊՎԾ պետ

Ակնհայտ է, որ  հանրությունը  առնվազն քաղաքացիական ակտիվություն, իրավագիտակցություն դրսևորած հանրության շերտը անմասն է մնում այդ գործընթացներից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ նշեց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ժողովրդավարական պետությունում, առանց ժողովրդի մասնակցության, առանց ժողովրդի կամքի իրացման, որևէ քաղաքական գործընթաց,  այդ թվում իշխանափոխություն անհնար է։ Ես խորհուրդ կտամ մեր գործընկերներին վերադառնալ պառլամետ, վերադառնալ խորհրդարանական ընդդիմախոսության դաշտ և  ծառայեցնել այս կարևոր ինստիտուցիոնալ մարմինը  ՀՀ զարգամանը, առկա մարտահրավերիների հաղթահարմանը ծառայեցնելու, նաև օգնելու իշխող թիմին լավագույնս  մանևրելու արտաքին քաղաքական ճակատում»,- ընդգծեց Պետրոսյանը։

Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ՊՎԾ ղեկավարն արձագանքեց.

«Ես, իմ կարգավիճակով պայմանավորված, քաղաքական զսպվածություն պիտի դրսևորեմ ու այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են որոշակիորեն ներգործել բանակցային գործընթացի վրա, բնականաբար, կաշկանդված եմ ու չեմ կարող ինձ թույլ տալ»:

  • Կիսվել: