երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Փակել Էջմիածինը և միայն մուտք ու ելք լինի սնունդի մատակարարների և դեղորայքի ու բժիշկների համար. պատգամավոր

Փակել Էջմիածինը և միայն մուտք ու ելք լինի սնունդի մատակարարների և դեղորայքի ու բժիշկների համար. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինն ու միայն մուտք ու ելք թույլատրել սննդի մատակարարների և դեղորայքի ու բժիշկների համար: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Կարծում եմ ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինը և միայն մուտք ու ելք լինի սնունդի մատակարարների և դեղորայքի ու բժիշկների համար, շփումները դարձնել մինիմալ և համաճարակը արագ կվերանա։

Միայն հարևան պետությունը չի վարակ տարածող, քաղաքից քաղաք գնալու դեպքում էլ է տարածումը մեծանում»։

  • Կիսվել: