ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Զելենսկու այցելությունը Հայաստան կբարդացնի հարաբերությունները տնտեսական գործընկերոջ հետ. Նարեկ Կարապետյան

Զելենսկու այցելությունը Հայաստան կբարդացնի հարաբերությունները տնտեսական գործընկերոջ հետ. Նարեկ Կարապետյան

Տնտեսական այդ գործընկերոջ հետ կբարդացնի հարաբերությունները հակառակորդ երկրի ղեկավարի Հայաստան այցելությունը՝ հաշվի առնելով այդքան սրված հարաբերությունները: Այս մասին Արարատի մարզում ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան հնարավոր այցի մասին:

«Այսօրվա Կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր աշխարհաքաղաքական և միջազգային վիրաժների համար, որովհետև ամեն քայլ կարող է բերել հետևանք: Հուսով ենք, որ մեր տնտեսության համար վատ հետևանք չի լինելու, բայց պետք է ուշադիր լինել ու չստեղծել նոր ճգնաժամեր:

Այս պահին չի կարելի սրել իրավիճակը, մանավանդ վերջին «արդյունավետ» բանակցություններից հետո»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ասել էր, որ հնարավոր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելի Հայաստան:

  • Կիսվել: