կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
 Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին հրաձգությունները

Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին հրաձգությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը մի քանի անգամ կրակ է բացել Հայաստանի տարածքի վրա:

«Ցավոք սրտի շփման գծում շարունակվում են հրաձգության դեպքերը, ինչի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ ուժի գործադրումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելուն»,-հայտարարել է նա:

Զախարովան իր ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին՝ նշելով, որ ռուսական կողմը շարունակելու է հետևել իրադարձություններին և տալ մեկնաբանություններ:

 
 
 

  • Կիսվել: