շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Զախարովան կոչ է արել հետաքննել ռազմական հանցագործության հնարավոր դեպքերը

Զախարովան կոչ է արել հետաքննել ռազմական հանցագործության հնարավոր դեպքերը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադառնարձել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերի գնդակահարմանը և ադրբեջանցիների «մասայական գերեզմանի» հայտնաբերմանը:

«Ցավոք, պարբերաբար ստացվում են նման տեղեկություններ, որոնք բարձրաձայնում են երկու կողմերը: Նրանք նաև այդ տեղկությունները փոխանցում են մեզ: Նման բոլոր դեպքերը պահանջում են անհապաղ, մանրամասն և համակողմանի վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործության նշանների առկայության տեսանկյունից»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ կողմերը պետք է հավատարիմ մնան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի բոլոր կետերին, այդ թվում՝ մնացյալ հարցերի լուծման հարցերում։

Զախարովան շեշտել է, որ դա վերաբերում է թե՛ ռազմագերիների փոխանակմանը, թե՛ անհետ կորածների ճակատագրի բացահայտմանը և թե տարածաշրջանի մշակութային-հումանիտար ժառանգության պաշտպանությանը:

  • Կիսվել: