չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը բազմակողմ դիվանագիտությանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը բազմակողմ դիվանագիտությանը

Ապրիլի 13-ին մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 224-րդ նստաշրջանը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում է նաև Հայաստանը։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:

Նստաշրջանի բացմանը ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը՝ ընդգծելով Հայաստանի աջակցությունը բազմակողմանի դիվանագիտությանը։

Կարևորվել է կրթության հիմնարար դերը խաղաղության կառուցման և պահպանման գործում, ինչպես նաև վերահաստատվել Հայաստանի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողություններին արտակարգ իրավիճակներում։

  • Կիսվել: