երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ընդդիմությունը սկուտեղի վրա թեզ է մատուցում Ադրբեջանին, որ Տեղի դեպքերի մեղավորը ՀՀ քաղաքական իշխանությունն է․ Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը սկուտեղի վրա թեզ է մատուցում Ադրբեջանին, որ Տեղի դեպքերի մեղավորը ՀՀ քաղաքական իշխանությունն է․ Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը մեղադրում է քաղաքական իշխանությանը Տեղ համայքնում տեղի ունեցած միջադեպի համար։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Սա ընդդիմության էության հերթական բացահայտումն է, որովհետև երեկվա փակ հանդիպման ընթացքում ընդդիմության համար ակնհայտ է եղել, թե ինչպես են տեղի ունեցել Տեղ համայնքի դեպքերը ու, որ սա ակնհայտոորեն Ադրբեջանի հերթական սադրանքն է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։

Այս դեպքում ՀՀ-ում գտնվող որևէ սուբյեկտ, առավել ևս ԱԺ պատգամավոր, ոչ թե հասցեական ասում է, որ սադրանքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, այլ սկուտեղի վրա Ադրբեջանին թեզ մատուցում, ըստ որի Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է մեղավոր։ Այստեղ մենք գործ ունենք «5-րդ շարասյան» գործելաոճի հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: