երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի, մենք կրկին կլինենք իշխանություն. Ալեն Սիմոնյան

Ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի, մենք կրկին կլինենք իշխանություն. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, իր ձևակերպմամբ, երկու լավ նորություն հայտնեց այսօր:

«Ես էլ երկու նորություն ունեմ, երկուսն էլ` լավ: Առաջինն այն է, որ, ամենայն հավանականությամբ, դուք հաջորդ խորհրդարանում չեք լինելու»,- դիմելով ընդդիմությանն` ասաց նա:

«Երկորրդը` այսօրվա իշխանությունը ավելի բարձր ձայներով Հայաստանում արդար, մաքուր, առանց փող բաժանելու ընտրություններով նորից դառնալու է իշխանություն»,- վստահեցրեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը ելույթի վերջում բոլորին լավ օր մաղթեց:

  • Կիսվել: