Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին խորհրդարան․ տեսանյութ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մուտք գործեցին խորհրդարան` Դեմիրճյան փողոցից։ Նրանք այնտեղ սպասելու են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։ Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա կոչ արեց հավաքվածներին չմոտենալ խորհրդարանի շենքին և դարպասներին։
«Շատ կարևոր պահ է։ Մեր նպատակն է, որ նրանք (ՔՊ–ականները,– խմբ.) գան ու իրենց գործն անեն»,- ասաց Մամիջանյանը։


