երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը աղետալի հետևանքներ կունենա տասնյակ միլիոնավոր մարդկանց համար. ԿԽՄԿ

Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը աղետալի հետևանքներ կունենա տասնյակ միլիոնավոր մարդկանց համար. ԿԽՄԿ

Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը աղետալի հետևանքներ կունենա տասնյակ միլիոնավոր մարդկանց համար: Այս մասին հայտարարել է հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերը՝ հավելելով, որ բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն իրավիճակի լարվածությունը թուլացնելու և խաղաղ բնակիչներին պաշտպանելու ուղղությամբ:

ԿԽՄԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունների պատճառով խաղաղ բնակիչները անընդունելիորեն բարձր գին են վճարում… Մարտական ​​գործողությունների հետագա սրումը աղետալի կլինի տասնյակ միլիոնավոր մարդկանց համար։ Անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել՝ հակամարտության լարվածությունը թուլացնելու և խաղաղ բնակիչներին հետագա տառապանքներից պաշտպանելու համար»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նաև նշել է, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիայում մարդկային կորուստները, վիրավորումներն ու ավերածությունները ևս մեկ ապացույց են այն ծանր հետևանքների, որոնք ռազմական գործողությունները թողնում են քաղաքացիական բնակչության վրա։

 

  • Կիսվել: