Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվել․ Ռյաբկով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։
«Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվել։ Մոսկվան դրանց մոտենում է պատասխանատու կերպով և թույլ չի տա որևէ արտահոսք»,-նշել է պաշտոնյան:



