Վստահաբար շփոթում եք, ի՞նչ հшկшմшրտություն․ Սերժ Սարգսյանը՝ Քոչարյանի հետ հարաբերությունների մասին
Վստահաբար շփոթում եք, ի՞նչ հակամարտություն: Այս մասին Քոչարյանի հետ հարաբերությունների վերաբերյալ լրագրողի դիտարկմանն ի պատասխան ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր ամենամեծ սխալը նախագահի աթոռին իրեն փոխարինողի ընտրությունն էր:
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը մեկնաբանելով Քոչարյանի խոսքերը, ասել է, որ դրանք իր համար նորություն չեն, երեկ էլ ՛՛սկզբնաղբյուրից՛՛ լսեց:


