ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վստահ չեմ, որ ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու. Ռուբեն Մելիքյանի արձագանքը՝ «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպին

Վստահ չեմ, որ ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու. Ռուբեն Մելիքյանի արձագանքը՝ «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքի վերաբերյալ գրառում է արել ՖԲ-ում՝ մասնավորապես նշելով.

 «Հենց նոր հեռախոսակապ հաստատեցի Անժելա Թովմասյանի հետ։ ՀՀ-ից բացակայում է մինչեւ երկուշաբթի։

Ազդարարված դրդապատճառի հետ ակնհայտորեն կապ չունեցող ոտնձգությունը «Հայելու» վրա ոչ այլ ինչ է, քան, մի կողմից, Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու, իսկ մյուս կողմից, կառավարությանը ոչ ենթակա մամուլը ճնշելու փորձ։

Ամենեւին վստահ չեմ, որ ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու։ Ուստի ակնկալում եմ միջազգային իրավասու կառույցների, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգ ունեցող դեսպանությունների կոշտ արձագանքը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չորս անձինք ձվեր են նետել «Հայելի» ակումբի դռներին, պատերին պաստառներ են փակցրել։ Նրանց պահանջը լրատվամիջոցը փակելն է: Երիտասարդներին վրդովեցրել է Hayeli.am-ի հրապարակած «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ նյութը:

  • Կիսվել: