ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից․ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Նիկոլ Փաշինյան

Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից․ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում գրանցված երկրաշարժերի կապակցությամբ։

Նա Թվիթերում գրել է․ «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»

  • Կիսվել: