հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Վրաստանում ՀՀ դեսպանը Գորիի քաղաքապետի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության նշանակությունը

Վրաստանում ՀՀ դեսպանը Գորիի քաղաքապետի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության նշանակությունը

Փետրվարի 24-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Շիդա Քարթլի մարզի Գորի քաղաք, որտեղ ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Շիդա Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Միխեիլ Շակուլաշվիլիի հետ։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիի քաղաքապետ Վլադիմեր Խինչեգաշվիլին և սակրեբուլոյի նախագահ Դավիթ Քվերնաձեն։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության նշանակությանը՝ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ շփումները` քաղաքների միջև ուղղակի կապերի խորացման ուղղությամբ։

 

  • Կիսվել: