Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Շնորհավորում եմ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«️Մաղթում եմ եղբայրական հայ ժողովրդին հաջողություններ, խաղաղություն և տնտեսական բարգավաճում: Մեր խորհրդարանների միջև հարաբերությունները դինամիկ, բարեկամական և արդյունավետ են: Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել մեր կապերը՝ մեր եղբայրական ազգերի ապագայի անունից»,-նշել է նա։



