ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վերակենդանացման բաժանմունքներում 319 մահճակալներից զբաղված են 289-ը․ Անահիտ Ավանեսյանն՝ համաճարակային իրավիճակի մասին

Վերակենդանացման բաժանմունքներում 319 մահճակալներից զբաղված են 289-ը․ Անահիտ Ավանեսյանն՝ համաճարակային իրավիճակի մասին

 Կորոնավիրուսի դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը շատ ավելի քիչ էր, քան հիմա: Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում զբաղեցնում ենք շատ ավելի շատ մահճակալներ, և մեր մահճակալային ֆոնդը շատ արագ է սպառվում. Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված են 1860-ը»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ միայն վերակենդանացման բաժանմունքներում 319 մահճակալներից զբաղված են 289-ը։ «Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսն այն քաղաքացիներն են, որոնք պատվաստված չեն կամ չեն ստացել ամբողջական պատվաստումը»,- նշեց նախարարը:

Ավանեսյանը շեշտեց, որ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է, և թույլ տալը առողջապահության համակարգին հասցնել հիվանդների պատշաճ բուժօգնության տրամադրումը:

«Եթե մեր ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մի մեծ մասը շարունակում է սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, պատկերացրեք՝ այլ հիվանդություններով մարդկանց համար դժվար է դառնում բուժօգնություն տրամադրելը»,- ահազանգեց Անահիտ Ավանեսյանը

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: