ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վերահաստատում ենք ԵՄ համերաշխությունը Հայաստանին՝ ՌԴ-ի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար

Վերահաստատում ենք ԵՄ համերաշխությունը Հայաստանին՝ ՌԴ-ի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հեռախոսազրույցից հետո X սոցցանցում գրառում է արել:

Նա, մասնավորապես, նշել է, որ վերահաստատում է «Եվրամիության համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում»:

«Մենք կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում: Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ խթանելու դեպի Հարավային Կովկաս և Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերը՝ աջակցելով իր անմիջական հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», - գրել է ԵՄ հանձնակատարը:

  • Կիսվել: