Վազգեն Գալստանյանի կազմակերպած պրոցեսները համեմատելի են «հոկտեմբերի 27»-ի հետ. Կանխվել է ահաբեկչական ակտը. Բաքոյան
Կանխված ահաբեկչական ակտը, կարծում եմ՝ պետք է դատապարտվի ոչ միայն մեր կողմից, այլ նաև մեր լրագրող գործընկերների կողմից, ընդդիմության կողմից, բայց մենք ցավոք դա չենք տեսնում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Դիտարկմանը, որ դեռ նախաքննություն է ընթանում, նա ասաց. «Կա ձայնագրություն, և փաստաբանը, եթե չեմ սխալվում, հաստատել է, որ ձայնագրությունում տվյալ մարդու (Բագրատ Գալստանյանի–խմբ) ձայնն է և չկա որևէ այլ միջամտություն։ Հետևաբար այն ինչ գոյություն ունի, անկախ նրանից տարբեր հատվածներ են թե ոչ, նույն օրն են այդ ձայնագրությունները արված կամ ձայնագրվել են տարբեր օրեր, դրանից իրավիճակը և դրանից գործողությունների պլանը չեն փոխվում։ Հետևաբար այն, ինչ մեզ հայտնի է, դա դատապարտելի է և որևէ դեպքում չպետք է թույլ տալ հոկտեմբերի 27-ը կրկնվի կամ հոկտեմբերի 27-ից ավելի վատ իրադարձությունների ականատես լինենք։ Այն, ինչ կանխվել է, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության անկախության, ինքնիշխանության, ազատության համար»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ 2016–ին, երբ «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, Նիկոլ Փաշինյանը այդ գործողությունները ահաբեկչություն, չորակեց, Բաքոյանն ասաց. «2016 թվականի իրադարձությունների մասին գուցե դուք ամբողջական տեղեկություններ չունեք։ Ես կարծում եմ, որ դրանք օրվա իշխանությունների կողմից կազմակերպված գործողություններ են եղել և ներքաշել են մարդկանց առանց իրենց իմացության՝ որոշակի պրոցեսներ գեներացնելու և որոշակի արտաքին մարտահրավերներ կանխելու կամ դրանք երկարաձգելու համար։
Ես կարծում եմ, որ 2025-ի Վազգեն Գալստանյանի կազմակերպած պրոցեսները համեմատելի են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հետ»։