չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված բանաձև

Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված բանաձև

Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված բանաձև, որում վերահաստատվում է ապագա սերունդներին կրթելու կարևորությունը՝ կանխելու նման վայրագությունների կրկնությունը:

«Ի սրտե շնորհակալություն ենք հայտնում Կոլումբիայի շրջանի քաղաքային խորհրդի անդամ Չարլզ Ալենին նախաձեռնությունը ղեկավարելու համար, և Կոլումբիայի շրջանի ամբողջ քաղաքային խորհրդին՝ այն միաձայն ընդունելու համար»,- ասվում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: