Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» ֆորումին
Հոկտեմբերի 14–16-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումը։ Ֆորումին մասնակցել է հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի գլխավորությամբ։
Նախարարությունից հայտնում են՝ պատվիրակության կազմում էր նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Ֆորումից զատ՝ հայաստանյան պատվիրակությունը նաև հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։



