շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Վարչապետը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ  խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ

Վարչապետը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում:

Շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ: 

  • Կիսվել: