երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Վարչապետը՝ ՀՀ-ի կողմից իրանական ԱԹՍ-ներ օգտագործվելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության մասին

Վարչապետը՝ ՀՀ-ի կողմից իրանական ԱԹՍ-ներ օգտագործվելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խնդրանքով անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե հայկական կողմը երեկ օգտագործել է իրանական ԱԹՍ-ներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ցանկացած ագրեսիայի մաս է կազմում նաև տեղեկատվական պատերազմը: Ապատեղեկատվության նպատակը հետևյալն է՝ տեսեք, Եվրամիությո՛ւն, դուք Հայաստանի Հանրապետություն դիտորդներ եք ուղարկել, իսկ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ օգտագործում է մի զինատեսակ, որի հետ կապված դուք բոլորդ ունեք պրոբլեմներ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց մեկ այլ դեպք. 2022 թվականի փետրվարին կամ մարտին նույն տեղեկատվական աղբյուրները պնդում էին, թե ՀՀ Սու-30 ՍՄ ինքնաթիռներն ուղարկվել են Ուկրաինայի դեմ օգտագործելու համար: Դա սադրանքի անբաժանելի մասն է, այլ բան, որ մենք պետք է տեղեկատվական պատերազմներին, հարձակումներին հակազդելու մեր ինստիտուցիոնալ գործիքակազմը ուժեղացնենք, և դա պետք է անենք առանց մեր ժողովրդավարությանը վնասելու»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: