ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Վարչապետը Բարտ դե Վևերի հետ մասնակցում է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացմանը

Վարչապետը Բարտ դե Վևերի հետ մասնակցում է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը մասնակցել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը։ 

Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերի հետ մասնակցում եմ Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը»,- գրել է Փաշինյանը։ 

Բելգիայի վարչապետը Երևան է ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ 

  • Կիսվել: