Վարչապետի հետ Տավուշի մարզում հետևել ենք մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան (լուսանկարներ)
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
՛՛Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին՛՛,-նշել է նա:


