Վարչապետի դժգոհությունը հոգևոր սպասավորները փորձել են ներկայացնել որպես վիրավորանք՝ չխորշելով ամենատգեղ որակումներից․ Հարությունյան
Այսօր վարչապետն իր արդարացի դժգոհությունն է արտահայտել եկեղեցիներում՝ բազմադարյա տաճարներում տիրող իրավիճակից, նրանից, որ երբեմն դրանք վերածվում են պահեստի կամ հին իրերի պահման տարածքների: Արել է դա որպես երկրի ղեկավար, որպես հավատացյալ՝ ամենևին չվիրավորելով Հայ առաքելական եկեղեցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
՛՛Սակայն ի զարմանս, սկսած Միքայել ՉՈՒԼԱՆԱՊԵՏ Աջապահյանից մինչև հեռավոր գյուղի հոգևոր սպասավորներ իրենց բնորոշ ոճով փորձել են դա ներկայացնել որպես վիրավորանք Եկեղեցու հասցեին՝ իրենք չխորշելով ամենատգեղ որակումներից: Սա դիագնոզ է՛՛,-նշել է նա։