Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Աշխատանքի և աշխատողների համերաշխության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի Ամիրյան փողոցում, շփվում քաղաքացիների հետ, շնորհակալություն հայտնում նրանց աշխատանքի համար։
Շրջայցի ընթացքում վարչապետին միացան նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


