ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. Aysor.am

Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. Aysor.am

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, տեղեկացնում են Aysor.am-ի հավաստի աղբյուրները:

Նշենք, որ դեռ այս տարվա սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, վարչապետ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել:
 

«Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Վալերիյ Օսիպյանի հետ, սակայն նա ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,-նշում է Aysor.am-ը:

  • Կիսվել: